211652_close_icon
views-count801 դիտում article-date 19:17 14-05-2020

Էդիլսոն. Մեսին ու Նեյմարը պետք է աշխարհի չեմպիոն դառնան, որ ինձանից ուժեղ համարվեն

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Էդիլսոնը հայտարարել է, որ իր կարիերայի գագաթնակետում գերազանցում էր աշխարհի լավագույն խաղացողներին: «Գագաթնակետին ես ավելի լավ էի խաղում, քան՝ Նեյմարը: Նա պետք է աշխարհի չեմպիոն դառնա, որ ինձանից ուժեղ համարվի: Ես անհատականություն ունեմ. Մեսին էլ պետք է աշխարհի գավաթը նվաճի, որ համարվի ինձանից լավը: Ռոնալդուն ուժեղ է, հրաշալի է խաղում երկու ոտքերով, բայց ես տեխնիկապես նրան գերազանցում եմ», ասելէ Էդիլսոնը: 49-ամյա բրազիլացին աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին: Եվրոպայում նա միայն մեկ տարի է խաղացել. 1994-95 թվականներին՝ «Բենֆիկայում»:

Նմանատիպ նյութեր