211652_close_icon
views-count40563 դիտում article-date 16:55 14-05-2020

Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում

Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը: «[url=https://armenpress.am/arm/news/1015312.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: «Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից»,-ասաց պարետն ու նշեց՝ պարտադիր չէ, որ դիմակները լինեն եռաշերտ, դրանք կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ: Ավինյանը շեշտեց՝ այդ թուլացումները իրենցից հավելյալ ջանք, ուշադրություն են պահանջում, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով, որ հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր: Հայաստանը նախատեսում է նաև մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում: Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նմանատիպ նյութեր