3688 դիտում
16:18 14-05-2020
Կհիմնանորոգվեն 185 կմ ավտոճանապարհներ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և կառավարության N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարել:
Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս որոշման նախագծի ընդունումը անհրաժեշտ է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով:
Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 185.33 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32. 5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը 2 է:
Այդ նպատակով առաջարկվում է Կառավարության ներքո հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհներիհիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին:
249,2կմ շինարարության համար անհրաժեշտ գումարը կկազմի 29,8 մլրդ դրամ, բացառությամբ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ45+300-կմ53+000 հատվածի հիմնանորոգում (ՈՒշի)։
Տրված հայտերով ճանապարհների երկարությունը կազմում է 241,5կմ։
2021 թվականի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ 2020 թվականին նախագծերի համար անհրաժեշտ է 1,024 մլրդ.դրամ, իսկ փորձաքննության համար 65,6 մլն. դրամ:
ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 280-րդ կետի պահանջները ապահովելու նապատակով անհրաժեշտություն է առաջացել 2020թ. Նախատեսված շին. աշխատանքների համար իրականացնել բյուջեի վերաբաշխում 17,4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված է շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը նշված գումարի մեջ կազմում է 185,33կմ և 2 հատ տրանսպորտային օբյեկտ։
Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ այս տարի կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ:
Նմանատիպ նյութեր
866 դիտում
14:43 26-02-2014
2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ
1175 դիտում
10:16 01-07-2019
Երևանի մանկապարտեզների 50% կվերանորոգվեն և կհիմնանորոգվեն. քաղաքապետարան
2794 դիտում
23:29 24-02-2020
Կհիմնանորոգվեն կրթամշակութային և առողջապահական մի շարք հաստատություններ, կբարեկարգվեն ճանապարհներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
283 դիտում
18:40 17-04-2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
313 դիտում
18:27 17-04-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն առնչվող հարցեր
307 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն