211652_close_icon
views-count9787 դիտում article-date 14:04 14-05-2020

Պարետատունը քննարկում է դիմակների կրումը պարտադիր դարձնելու հարցը

Մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ հիմա Հայաստանում ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները լրիվ բավարարում է եւ դեռ կարող ենք արտահանել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման: «Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- ասաց վարչապետը: Նա խոստովանեց, որ վստահ չեն, որ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել են. «Հույս ունեմ, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք և մեր սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս թեմայով քննարկում է ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ: «Մենք ինչպես խոստացել էինք, մենք ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչու պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր