10093 դիտում
14:04 14-05-2020
Պարետատունը քննարկում է դիմակների կրումը պարտադիր դարձնելու հարցը
Մենք Հայաստանում ունեինք դիմակների դեֆիցիտ, իսկ հիմա Հայաստանում ունենք դիմակների արտադրություն, որը մեր կարիքները լրիվ բավարարում է եւ դեռ կարող ենք արտահանել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ պարետատունը հիմա քննարկում է հարցը, թե արդյոք մենք պետք է մտցնենք փակ տարածքներում և բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պայման:
«Մենք ստիպված ենք և չենք կարող չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, բայց այն մտադրությամբ, որ խիստ սահմանափակումներ չենք պատրաստվում կիրառել: Բայց արտակարգ դրության ռեժիմն անհրաժեշտ է որպես գործիք, որը կարող ենք կիրառել ըստ իրավիճակի: Մի դեպք կա, որի դեպքում միայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում է հնարավոր իրականացնել, երբ պետք է որևէ բնակավայրի մուտք ու ելքը փակել»,- ասաց վարչապետը:
Նա խոստովանեց, որ վստահ չեն, որ այն սահմանափակումը, որ սահմանել էր պարետատունը, պատշաճ կերպով կիրառվել են. «Հույս ունեմ, որ մեր թույլ տված սխալներից դասեր կքաղենք և մեր սահմանած կանոնները ավելի խստորեն կպահպանվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս թեմայով քննարկում է ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ:
«Մենք ինչպես խոստացել էինք, մենք ոչ մի տեղեկատվություն չենք թաքցրել՝ անկախ նրանից, թե որքանով են նպաստավոր դրանք կառավարության համար: Հիմա էլ կասկածներ կան, որ մենք թվերն ուռճացնում ենք: Թե ինչու պետք է ուռճացնենք, անհասկանալի է»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
13210 դիտում
12:56 21-05-2020
Չեմ բացառում, որ դիմակների կրումը փակ տարածքներում պարտադիր լինի 1 կամ 2 տարի․ նախարար. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1613 դիտում
14:13 30-01-2021
ԱՄՆ-ում հանրային տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր է դարձել
6249 դիտում
10:25 30-10-2021
Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը․ ԱՆ
Այս բաժնից
2071 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2080 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ