211652_close_icon
views-count7159 դիտում article-date 13:31 14-05-2020

«Բոլորս՝ երեխա ունենալու». վարչապետը՝ ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մասին

Կառավարությունն այսօր հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը։ Ծրագիրը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526 մլն 760 հազ դրամ։ Այսպիսով՝ նպատակային ծրագրերն են. .Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար .Կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն .Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ Այսպիսով՝ 2020 թվականին նախատեսվում է՝ միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 շահառուի, երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Նշվեց, որ առաջին ծրագրով պետությունն աջակցում է 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքային կանխավճարի որոշ չափով՝ մինչև 5 տոկոս: Խոսքը այս տարվա հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող գույքի մասին է: Անշարժ գույքի առավելագույն գինը պետք է լինի 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափ՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5-ը: Պետությունը տալիս է կանխավճարի 50 տոկոսը: Բացի դրանից, մարզային բնակավայրերում շահառուն կարող է հավելյալ կանխավճարի բաժինը ապահովագրել, որի ապահովագրավճարը ևս տալիս է պետությունը: Հաջորդ ծրագրով հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելուց հետո, հիփոթեքային վարկի դեպքում, պետությունը վարկի մայր գումարից մեկանգամյա մարում է անում: Մասնավորապես, պետությունը վճարում է մարզերում վարկի մնացորդային գումարի 10 տոկոսի չափով, իսկ Երևանում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Սակայն, երեթե 3-րդ 4-րդ երեխայի դեպքում պետությունը ևս լրացուցիչ վճարում է անում, սակայն ընդհանուր վճարումը չի կարող անցնել 2 մլն դրամից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք զնիծառայողների ծրագրերին դա վերաբերելու է, և եթե ընտանիքները ունենան երկրորդ, երրորդ, չորորդ երեխան, գումարները մարվելուն են: Զարուհի Բաթոյանը նշեց, որ որևէ սահմանափակում չկա այս ծրագրում: «Պարոն վարչապետ խնդրում եմ դա ճշգրտել, թե չէ բանակը ինձ կգրոհի»,- կատակեց նախարարը, իսկ վարչապետը արձագանքեց. «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ»: «Այսքանից հետո մնում է կարգախոսն էլ մշակել՝ «բոլորս՝ երեխա ունենալու»»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր