211652_close_icon
views-count546 դիտում article-date 13:19 14-05-2020

Յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ կտրվի գործատուներին. հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ գրավոր ընթացակարգով ընդունել են հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը։ Նա նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին։ Այդու՝ այն գործատուները, ընկերություները, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը, և որոշ փոքր տարբերություններով պահպանվել է աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ։ «Մենք սրանով ուզում ենք մեր խրախուսանքի ու գնահատանքի խոսքն ասել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակներում կարողացել են աշխատատեղերն ու աշխատավարձային ֆոնդը պահպանել»,- նշեց վարչապետը։ Նա ասաց, թե այս պահի դրությամբ՝ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխված է ավելի քան 76 միլիարդ դրամ, ու շահառու է հանդիսանում շուրջ 26 հազար իրավաբանական անձ և 1 միլիոն 100 հազարը գերազանցող ֆիզիկական անձ։

Նմանատիպ նյութեր