211652_close_icon
views-count620 դիտում article-date 12:37 14-05-2020

Նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է. Տիգրան Ավինյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը»,- հայտնեց Տիգրան Ավինյանը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/14/1154725/]Ավելի վաղ հայտնել էինք[/url], որ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218:

Նմանատիպ նյութեր