211652_close_icon
views-count3770 դիտում article-date 12:00 14-05-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 դեպք

Արցախում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 դեպք, որոնցից 8-ը՝ բուժված: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 434 մարդ, կա 25 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 6 նոր դեպք։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։

Նմանատիպ նյութեր