1128 դիտում
15:01 14-05-2020
Ակնկալում եմ՝ ընդդիմությունը ԱԺ նիստում կբարձրացնի հավաքների արգելքը վերացնելու հարցը. թեկուզ ծեծվելու գնով. Ռ. Մելիքյան
Կառավարության կայքում արդեն իսկ տեղադրված է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարացնելու որոշման նախագիծը. վերահաստատում եմ մոտեցումս՝ ներկա օրենսդրական ձեւակերպումների պայմաններում ռեժիմը երկարացնելու հակաիրավականության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հիշեցնեմ, որ օրեր առաջ տեսակետ էի հայտնել, որ իսկապես անհրաժեշտ սահմանափակումների մեխանիզմները կարող են ներառվել «սովորական» օրենքներում եւ ավարտել արտակարգ դրությունը։
Կառավարությունը գնում է այլ ճանապարհով, եւ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ նպատակը ամենեւին բարի չէ՝ երկարացնել ոչ անհրաժեշտ սահմանափակումները, հետաձգել հանրաքվեի հարցը՝ մինչեւ մի բան «մոգոնեն»։
Ոչ անհրաժեշտ, բայց քայլականների համար շատ «հաճելի» սահմանափակումներից առաջինը հավաքների հիմնարար ազատությունից բոլորիս զրկելն է՝ արդեն անհամաչափ երկար ժամանակ։ Արտակարգ դրութան ռեժիմի այդ միջոցառումը, թեեւ հակաիրավական՝ բայց կարող էր դիտվել «հանդուրժելի», եթե քաղաքական իշխանությունն առիթը չօգտագործեր ու (ա) օրակարգ չբերեր ու չընդուներ խիստ վիճելի, պատշաճ չքննարկված օրենքներ ու կոնվենցիաներ, (բ) չսկսեր խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ։
Ներկա վիճակում ակնկալում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր գումարվելիք ԱԺ հատուկ նիստում կբարձրացնի հավաքների ազատության նկատմամբ տոտալ արգելքը վերացնելու հարցը։ Թեկուզ ծեծվելու գնով։
ՀԳ. Առհասարակ կարծում եմ՝ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության վիճակում, համաճարակի տարածումը զսպող եւ դրա հետեւանքները մեղմող օրենքներից զատ, ցանկացած այլ օրենքի ընդունում ո՛չ լեգիտիմ է, ո՛չ ժողովրդավարական, ո՛չ էլ իրավաչափ։ Հուսով եմ՝ իշխող ուժի այդպիսի «դաղալություններին» ժամանակին կտրվի համարժեք իրավական գնահատական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
13:02 12-06-2020
Խաղաղ հավաքների անհամաչափ, հակաիրավական, հակասահմանադրական տոտալ արգելքը պահպանվում է․ Ռուբեն Մելիքյան
2315 դիտում
19:24 29-07-2020
Խաղաղ հավաքների անցկացման արգելքը պետք է դիտարկվի որպես ծայրահեղ միջոց․ ՄԱԿ
5323 դիտում
12:50 12-08-2020
Օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է.սահմանափակումները մեղմացվում են
Այս բաժնից
2194 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
829 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
766 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը