211652_close_icon
views-count1497 դիտում article-date 14:48 14-05-2020

Լիտվան որպես օգնություն բժշկական սարքավորումներ է ուղարկել Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում մայիսի 13-ին տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։ Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվեց ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր