211652_close_icon
views-count103767 դիտում article-date 10:13 14-05-2020

Նոր տուգանք՝ կանաչ լույսով խաչ ունեցող դեղատների համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ տեղադրել են կանաչ լույսով խաչեր: Գաղտնիք չէ, որ գիշերային ժամերին շատ վարորդներ այդ կանաչ խաչը ընկալում են որպես լուսացույցի կանաչ նշան, և հատելով խաչմերուկը՝ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, տուգանվում են 20 հազար դրամով: Այս փոփոխությունը կօգնի խուսափել նման շփոթությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր