211652_close_icon
views-count10207 դիտում article-date 09:01 14-05-2020

Արտակարգ դրությունը ստիպված են երկարաձգում. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշման մասին: Նկատենք, որ վարչապետը երեկ շրջել է Երևանի փողոցներում՝ հասկանալու համար՝ արդյոք ՀՀ քաղաքացիները պահպանում են պահանջները վիրուսի կանխարգելման համար, ապա նշել, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ չունեն: Իսկ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր տեղեկությունը` հայտնելով, որ վարչապետն իր որոշումը կհայտնի կառավարության նիստում, և ԱԺ արտահերթ նիստ կանցկացվի՝ արտակարգ դրության հարցը քննարկելու համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը նախապատմություն ունի: ՀՀ կառավարությանը մի խումբ իրավաբաններ են համոզել կրկին Հայաստանում երկարաձգել արտակարգ դրությունը: Բանն այն է, որ երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարացնելը շատերի կարծիքով անիմաստ է այն դեպքում, որ գրեթե բոլոր ոլորտներում սահմանափակումները հանված են: Բայց իրավաբանները վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ միայն արտակարգ դրության երկարաձգման պայմաններում անհրաժեշտության դեպքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կկարողանա շտապ որոշումներ կայացնել, հակառակ դեպքում հրատապ հարցերի վերաբերյալ կառավարությունը ստիպված կլինի անհրաժեշտ որոշումները օրենքով սահմանված կարգով ընդունել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ թե՛ կառավարությունում, թե՛ օրենսդիր մարմնում դեմ են արտակարգ դրության երկարաձգմանը, բայց իրավական առումով կազուսային իրավիճակ կստեղծվի, եթե այն չերկարաձգվի: Հիշեցնենք, որ առկախված է մնում նաև սահմանադրական հանրաքվեի հարցը, որը կարող է չկայանալ միայն արտակարգ դրության պայմաններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր