Ավելի քան 800 ձիաուժ հզորությամբ բացառիկ Mercedes AMG G63՝ Mansory-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայտնի Mansory թյունինգային ընկերությունը լիցքավորել է Mercedes-AMG G63 մոդելը:
Առանց այդ էլ հզոր ամենագնացը ստացել է 838 ձիաուժ հզորություն, իսկ 4.0 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչը թույլ է տալիս 100կմ/ժ արագության հասնել ընդամենը 3,5 վայրկյանում:
Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ: