211652_close_icon
views-count740 դիտում article-date 20:28 13-05-2020

ՀՀ ԶՈՒ 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվում են անվտանգության ապահովման միջոցառումներ

Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զինծառայողները հրահանգավորվել են առաջին բուժօգնության տրամադրման, զենքի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անվտանգության օրվա պարապմունքներին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր