211652_close_icon
views-count3353 դիտում article-date 23:36 13-05-2020

Աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակվում է կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումները մեղմելու գործընթացը

Աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակվում է կորոնավիրուսի պատճառով սկսված սահմանափակումները մեղմելու գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ աշխարհում մինչ այժմ վարակված անձանց թիվն անցել է 4 միլիոն 200 հազարը, մահացել` ավելի քան 289 հազար մարդ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5416974.html]Ամերիկայի Ձայնը[/url]: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի մարտից մինչեւ մայիս Նյու Յորքում կորոնավիրուսից մահացել է պաշտոնապես գրանցված թվերից հինգ հազարով ավելի մարդ: Ասենք, որ ըստ պաշտոնական թվերի ԱՄՆ-ի խոշորագույն այս քաղաքում մահացածների թիվը կազմում է 13.831: Հինգ հազար վարակակիր էլ մահացել է այլ հիվանդություններով տառապելու արդյունքում: Իսապանիայում բնակչության 51 տոկոսին թույլատրվել է անցնել չորս փուլից բաղկացած սահմանափակումների հաջորդ փուլը, սակայն որոշ շրջաններ, ինչպես օրինակ Մադրիդը եւ Կատալոնիայի մարզը մնացել են ‘’զրո փուլում’’, քանի որ չեն բավարարել որոշակի պայմաններ: Առաջին փուլի անցածները կարող են բացել սրճարաններն ու ռեստորանները, գրադարաններն ու թանգարանները: Նույն ընտանիքի բոլոր անդամները կարող են գտնվել նույն ավտոմեքենայի մեջ, ինչպես նաեւ հասարականան տրանսպորտում կարող են նստել միմյանց մոտ: Եթե երկու շաբաթ անց իրավիճակը շարունակի բարելավվել, այս հատվածներում կանցնեն երկրորդ փուլին: Սակայն Ռուսաստանում սահամանփակումները մեղմում են առանց տարածման արագության անկում գրանցելու: Երեքշաբթի օրն այստեղ գրանցվել է նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ` 11.656: Սա նշանակում է, որ Ռուսաստանում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է 221.344 մարդ: Սակայն նախագահ Պուտինի հրամանագրով երեքշաբթի օրվանից մեղմվում են սահմանափակումները: Մեծ Բրիտանիայում աշխատանքի են վերադառնում սննդի արդյունաբերության, շինարարության, առաքումների, գիտական հետազոտությունների բնագավառներում աշխատող անձինք: Սակայն չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Շոտլանդիան եւ Ուելսը որոշել են սահմանափակումների փուլը շարունակել Իտալիայի կառավարությունը սահմանափակումները մեղմելու որոշում կայացնելու իրավունքը թողել է տեղական իշխանություններին: Եվ հյուսիսային Ալտո Ադիգեի գավառը դարձավ ռեստորանները, բարերն ու գրադարանները բացած առաջին շրջանն այս երկրում: Ֆրանսիայում տեղաշարժը թույլատրված է մեծապես: Ինչպես տրանսպորտի նախարարն է ասել, գոհացուցիչ է, որ քաղաքացիները բոլորն են կրում դիմակներ: Բրազիլիան, որն այս վիրուսին մատուցեց ավելի քան 11 հազար զոհ, որոշել է խստացնել սահմանափակումների ռեժիմը: Ավստրալիայում կորոնավիրուսից ամենաշատը տուժած Նյու Սաութ Ուելս նահանգում երեքշաբթի օրն առաջին անգամ չի հայտնաբերվել կորոնավիրուսով նոր վարակակիր: Իսկ ահա Հարավային Կորեայում սահմանափակումները մեղմելուց հետո նկատվել է տարածման արագության մեծացում: Վարակի գլխավոր տարածողը եղել է 29-ամյա մի երիտասարդ, որը, կրելով վիրուսը, մի քանի ժամերի ընթացքում այցելել է հինգ բար եւ ակումբ: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ասենք, որ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է սենատորներին, որ ‘’սահմանափակումներից վաղ հրաժարվելու հանգամանքի հետեւանքները կարող են լինել իսկապես լուրջ’’:

Նմանատիպ նյութեր