Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք․ մարզպետ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ապաքինվել է ևս 7 մարդ»,-գրել է նա։
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48: