211652_close_icon
views-count864 դիտում article-date 16:57 13-05-2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։ Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար և նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։ Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։ Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները նման ձևաչափով։

Նմանատիպ նյութեր