211652_close_icon
views-count3219 դիտում article-date 15:18 13-05-2020

Ռուսաստանի տնտեսությունը 2020թ-ին անկում կապրի, ՎԶԵԲ-ի կանխատսումը

Ռուսաստանի էկոնոմիկային 2020 թվականին ուժեղ անկում է կանխատեսվում՝ կապված կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման հետ։ Այդ մասին նշված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ զեկույցում։ Նրանում կանխատեսում է արված, որ ՌԴ ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունք) տարվա արդյունքներով կնվազի 4.5 տոկոսով, իսկ 2021 թվականին 4 տոկոսով աճ կգրանցվի։ «Չնայած տնտեսության դիվերսիֆիկացիային, որը նկատելի է վերջին տարիներին, Ռուսաստանի բյուջեի եկամուտները կախյալ են մնում նավթային ներկրումից ու արտահանումից»,-մեջբերում է անում Lenta.ru կայքը զեկույցից։ Այդուհանդերձ, նշվում է, որ Ռուսաստանը բավականաչափ պահուստներ ունի, որպեսզի կարողանա դուրս գալ ճգնաժամից։

Նմանատիպ նյութեր