211652_close_icon
views-count12861 դիտում article-date 13:42 13-05-2020

180 նոր դեպք 1 օրվա ընթացքում. Արսեն Թորոսյանը մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 1 օրում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը։ «180 նոր դեպք մեկ օրվա ընթացքում»,-գրել է նախարարը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բնակչությանը՝ պահպանել անվտանգության կանոնները։ «Եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների»,-ասել էր վարչապետը։ Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 3718 հաստատված դեպք կա, մինչ օրս մահացել է 48 պացիենտ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր