211652_close_icon
views-count1390 դիտում article-date 10:53 13-05-2020

Օրհուսի կոնվենցիայի երկրները Հայաստանի վերաբերյալ ընդունել են VI/8 որոշումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մասնակցային կառավարման հիմնական գործիքներից մեկը որոշումների կայացման վաղ փուլում հասարակության ներգրավումն է: Այս գործընթացն ապահովելու համար առաջնային նշանակություն ունի իրավունքների և գործընթացների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Առանձնակի կարևորություն ունի առողջությանը և ապրելավայրին վերաբերող գործընթացներին քաղաքացու մասնակցությունը, որպեսզի քաղաքացին առավելագույնս պաշտպանի սեփական շահերը և իրավունքները: Շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման և հանրության պատշաճ ներգրավվածության ապահովման նպատակով Հայաստանը ընդունել է մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև միջազգային համաձայնագրեր: Այս ոլորտում Հայաստանի վավերացրած հիմնարար կոնվենցիան «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության» ՄԱԿ-ի 1998 թ. կոնվենցիան է (Օրհուսի): Կոնվենցիայի կողմ երկրների պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակ Հայաստանի վերաբերյալ ընդունվել է VI/8 որոշումը, որով առաջարկվում է շարունակել աշխատանքները հանրային լսումների պատշաճ իրականացման, բնապահպանական փորձաքննության գործընթացում հանրության կողմից դիտողությունների և առաջարկությունների ներկայացման համար ավելի երկար ժամկետ սահմանելու ուղղությամբ: Այս առաջարկին անդրադարձ կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցի մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր