211652_close_icon
views-count29943 դիտում article-date 10:30 13-05-2020

Արաբկիրի ոստիկանները «Հրազդան» կիրճում հայտնաբերել են ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանվով վրաերթի փորձ կատարողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններո՝ երեկ՝ մայիսի 12-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանվով վրաերթի փորձ կատարելու, նրա հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա-ն հայտնաբերվել է «Հրազդան» կիրճում, որից հետո բերման ենթարկվելով ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես կասածյալ ձերբակալվել է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/12/1154588/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։ Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել էր դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել էր սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել էր, որ այդ ամենը կապված էր իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի էր ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր