211652_close_icon
views-count2256 դիտում article-date 16:48 12-05-2020

Չարենցավանում անցյալ տարի մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում. Կոտայքի մարզպետարան

Կոտայքի մարզի համայնքներում և բնակավայրերում շարունակվում են կյանքի կոչվել ՀՀ կառավարության՝ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան քաղաքում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից: Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ /2500քմ մակերեսով/ բակային հատվածներ 2-րդ թաղամասում։ Այժմ բակային ասֆալտապատման նախնական աշխատանքներ են իրականացվում 4-րդ թաղամասում։ Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կկազմի 10․000քմ։ Աշխատանքները նախատեսված է ավարտել 2 ամսվա ընթացքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատասխանատու մարմիններին հանձնարարվել է առավելագույնս ապահովել ճանապարհաշինական աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցների առկայությունն ու խստագույնս պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը: [img]https://st0.shamshyan.com/editor/0873398001589287732909951.jpg[/img]

Նմանատիպ նյութեր