211652_close_icon
views-count799 դիտում article-date 14:28 12-05-2020

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր