211652_close_icon
views-count1029 դիտում article-date 13:55 12-05-2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ: Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն: Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին: Հատկապես այս օրերին անհնար է պատկերացնել համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի։ Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապաքինվում են տասնյակ պացիենտներ, ձեր ժպիտները հույս են ներշնչում հիվանդության դեմ պայքարում։ Եղեք առող, գնահատված և սիրված։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը:

Նմանատիպ նյութեր