211652_close_icon
views-count767 դիտում article-date 13:22 12-05-2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ «Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։ Մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

Նմանատիպ նյութեր