211652_close_icon
views-count617 դիտում article-date 12:51 12-05-2020

ԱԺ-ն հետաձգեց «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծերի քննարկումը. խմբակցությունը նիստին ներկա չէր

ՀՀ ազգային ժողովը երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրենքի նախագծերի քննարկումը: «[url=https://armenpress.am/arm/news/1015041.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հետաձգման պատճառն այն էր, որ խմբակցությունը խորհրդարանի նիստին ներկա չէր: Երկու ամսով հետաձգվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինգածերի փաթեթի երկրորդ ընթերցումը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճը լքել է մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում, որից հետո այլևս չի վերադարձել: Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստն ընդմիջվել էր: Դրանից հետո թե´ իշխանության, թե´ ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:

Նմանատիպ նյութեր