848 դիտում
12:51 12-05-2020
ԱԺ-ն հետաձգեց «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծերի քննարկումը. խմբակցությունը նիստին ներկա չէր
ՀՀ ազգային ժողովը երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած երկու օրենքի նախագծերի քննարկումը:
«[url=https://armenpress.am/arm/news/1015041.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հետաձգման պատճառն այն էր, որ խմբակցությունը խորհրդարանի նիստին ներկա չէր:
Երկու ամսով հետաձգվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինգածերի փաթեթի երկրորդ ընթերցումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճը լքել է մայիսի 8-ի հերթական նիստի ընթացքում, որից հետո այլևս չի վերադարձել:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարման ադյունքների մասին զեկույցի քննարկմանը ծեծկռտուքի միջադեպ էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև, միջամտել էին մյուս պատգմավորները: Նիստն ընդմիջվել էր: Դրանից հետո թե´ իշխանության, թե´ ընդդիմության կողմից թեմայի վերաբերյալ հնչել էին ելույթներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում, մասնավորապես, նշել էր, որ միջադեպը պետք է ստանա քաղաքական գնահատական և ունենա քաղաքական հետևանքներ, այնուհետև խմբակցությունը ողջ կազմով լքել էր նիստերի դահլիճը: Իշխանության ներկայացուցիչները միջադեպը որակել էին ընդդիմության կողմից սադրանք՝ միևնույն ժամանակ դատապարտելով բռնության ցանկացած դրսևորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ևս որակել էր որպես սադրանք, սակայն որին տրվելու համար դատապարտել էր նաև իր քաղաքական թիմին:
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
12:05 17-10-2018
ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը
865 դիտում
15:16 04-12-2023
ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը
1268 դիտում
19:32 16-12-2015
Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստին կայացել է բյուջեի նախագծի ու դրան ուղեկցող օրինագծերի քննարկում
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել