211652_close_icon
views-count697 դիտում article-date 13:33 12-05-2020

Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի

Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է մեծաքանակ ծառատունկ` Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, համայնքապետարանի աշխատակիցների, վարդենիսցի կամավորների մասնակցությամբ: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1015032.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել է նաեւ Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում: «Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4 000 հատ հացենու տնկի: Այսօրվա դրությամբ աշխատանքներն արված են կիսով չափ: 200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի եւ մեր ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, բազմաթիվ կամավորներ: Առաջիկա օրերին կիրականացնենք ծառատնկման երկրորդ փուլը: Ապագա զբոսայգում նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգի կառուցում: Համայնքապետարանը ստանձնում է ծառերի հետագա խնամքը: Վարդենիսի կոմունալ ձեռնարկությունում հրամանագրված այգեպանները կանեն հնարավորը, որպեսզի ապահովվի տնկիների կենսունակությունն ու հետագա աճը»,- նշեց Արթուր Զարոյանը:

Նմանատիպ նյութեր