211652_close_icon
views-count764 դիտում article-date 09:25 12-05-2020

Դիվանագիտական կորպուսում փոխարինումներ են սպասվում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում. իշխանությունները ձեռնամուխ են եղել արմատապես փոխել դեսպանների կադրային բանկը։ Բանն այն է, որ գործող իշխանությունը դժգոհ է արտաքին քաղաքականության պատասխանատուների աշխատանքից։ Մեր տեղեկություններով, մոտ մեկ տասնյակից ավելի դեսպաններ ու դեսպանատների բավականին երկարամյա աշխատակիցներ (կցորդներ, հյուպատոսներ ու դեսպանորդներ) առաջիկայում կազատվեն աշխատանքից։ Ի դեպ, դեսպանների աշխատանքից դժգոհելու հետ կապված իր դիտարկումներն օրերս ելույթներից մեկում ներկայացրել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ արտաքին քաղաքականության որոշ ներկայացուցիչներ զբաղված են տարբեր կոռուպցիոն հանցագործություններով և բիզնես գործունեությամբ։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ Փաշինյանը համապատասխան կառույցներին հորդորել է դեսպանների վերաբերյալ հատուկ զեկույցներ պատրաստել իրենց բոլոր ժամանակների գործունեության հետ կապված։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցել է, որ որոշ կրտսեր աշխատակիցների արդեն բանավոր զգուշացվել է «կամաց հավաքել իրենց իրերը»։ Մեր աղբյուրները պնդում են, որ վերջին մի քանի ամիսներին ակտիվ լոբբինգ է ընթանում տարբեր թեկնածուների այս կամ այն երկրում դեսպան կամ այլ պաշտոնների նշանակելու համար: «Ձեռքի հետ» նաև նախնական «քասթինգ» է իրականացվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր