211652_close_icon
views-count829 դիտում article-date 23:36 11-05-2020

Յովիչը վնասվածք է ստացել՝ ընկնելով Բելգրադում իր տան պատից

Մադրիդի «Ռեալի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տան պատի փլուզման արդյունքում է կոտրել ոտքը, հայտնում է Armsport.am-ը: «Լուկան իսկապես վնասվել էր, նա մի կերպ է ողջ մնացել։ Նա ընկել է պատից։ Չգիտեմ՝ ինչպես ձեզ բացատրել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես է տեղի ունեցել։ Ամեն ինչ պատահական է տեղի ունեցել»,-հաղորդել է խաղացողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ «Ոսկորը, որը կոտրել է Յովիչը, պահում է մարմնի քաշն ու բավականին դիմացկուն է արտաքին ազդեցությունների նկատմամբ։ Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում կոտրվածքն առաջանում է կամ շատ ուժեղ վնասվածքից կամ բարձրությունից ընկնելուց»,- ասել է սպորտային բժշկության մասնագետ Խոսե Գոնսալեսը, որն ավելի վաղ աշխատել է «Ատլետիկոյում»։ Մադրիդի բժշկական ծառայությունից շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ խաղացողը վնասվածքը շատ ավելի շուտ է ստացել, քան այդ մասին հաղորդել է։ Հարձակվողի նման պահվածքն ակումբի ղեկավարության զայրույթն առաջացրեց։ Հաղորդվում է, որ Յովիչը շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի վերջ:

Նմանատիպ նյութեր