211652_close_icon
views-count621 դիտում article-date 21:35 11-05-2020

Մեսին 500 հազ. եվրո է նվիրաբերել Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 500 հազար եվրո է փոխանցել Գարահանի հիմնադրամին, որն այդ գումարը բաժանել է արգետինական ութ հիվանդանոցների: Մեսիի բարեգործական հիմնադրամից փոխանցված գումարներով ձեռք են բերվել բժիշկների համար անհատական պաշտպանության միջոցներ, բազմաֆունկցիոնալ մոնիտորներ, ինչպես նաև արհեստական շնչառության հինգ սարքավորում: Ավելի վաղ Մեսիին 1 մլն եվրո էր փոխանցել Կատալոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Արգենտինայում գրանցվել է վարակման 6 034 դեպք, մահացել է 305 մարդ:

Նմանատիպ նյութեր