211652_close_icon
views-count624 դիտում article-date 19:51 11-05-2020

Ժերար Պիկե. Խաղացողները անհանգստացած են, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր մտահոգությունն է հայտնել, որ հունիսի 12-ին Իսպանիայի առաջնությունը կարող է վերսկսվել: «Խաղացողները անհանգստացած են, որ առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Մենք այս հարցում շտապողականություն չենք ցանկանում: Մենք տևական դադար ենք ունեցել, մենք չէինք կարող նույնիսկ ընկերական խաղեր անցկացնել: Ես կցանկանայի ուշադրություն դարձնել նրա վրա, որ մենք լավ ենք պատրաստվել, մեզանից լավ խաղեր են սպասում, սակայն մի քանի օրվա մարզումները մեզ չէին խանգարի», ասել է Պիկեն:

Նմանատիպ նյութեր