211652_close_icon
views-count781 դիտում article-date 18:42 11-05-2020

«Ռեալի» խաղացողները 2 ամսվա դադարից հետո վերսկսել են մարզումները

«Ռեալի» խաղացողները 2 ամսվա դադարից հետո վերսկսել են մարզումները. այն պահից, երբ կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանը կանգնեցվել էր: «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, որը ծնկի ծանր վնասվածքից հետո ապաքինվել է, մասնակցել է մարզմանը: 27 տուրից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում՝ «Բարսելոնայից» ետ մնալով 2 միավորով: Ավելի վաղ Լա Լիգան հայտարարել էր, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին:

Նմանատիպ նյութեր