211652_close_icon
views-count48817 դիտում article-date 16:26 11-05-2020

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. սարից հոսող անձրեւաջրերը հեղեղել են մի քանի փողոցներ ու բակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, ինչ չդադարող հորդառատ անձրեւների հետեւանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձորի Գայի եւ Խուդյակով փողոցներում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրեւաջրերը սարից անարգել հոսում ու լցվում են փողոցներ՝ հեղեղելով սեփական տների բակերն ու ավտոտնակները: Այսօր նշված տարածք են այցելել Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի աշխատակիցները, ովքեր համապատասխան մասնագետների հետ քննարկում են կազմակերպել՝ խնդրի լուծման նպատակով: Աձրեւաջրերի հետեւանքով փողոցներ լցված սելավաջրի հունը բնակիչները փորձում են փոխել սեփական ուժերով: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է սելավատարի խցանման ու խողովակաշարի վնասման հետ, ինչի պատճառով էլ ջուրը լցվում է փողոցներ: Բաժնի պետը վստահեցրել է՝ տարվում են աշխատանքներ՝ խնդրի շուտափույթ լուծման համար: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+

Նմանատիպ նյութեր