211652_close_icon
views-count2807 դիտում article-date 16:06 11-05-2020

Իրանը հայտնել է սխալմամբ ռազմանավի հրթիռակոծության հետևանքով 19 մահացածների մասին

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Օմանի ծովածոցում սխալմամբ տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է 19 ռազմածովային։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վիրավորվել է 15 մարդ։ Վերջինների վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Բացի այդ, գործակալության տվյալներով՝ Իրանի իշխանությունները հերքել են շրջանառվող լուրերը, թե խոցված ռազմանավը խորտակվել է։ Իրանական FARS գործակալության փոխանցմամբ՝ խոցված նավը տեղափոխվել է նավահանգիստ, որտեղ հետաքննություն կկատարվի։

Նմանատիպ նյութեր