211652_close_icon
views-count877 դիտում article-date 22:53 10-05-2020

Կոուտինյոն այլևս կարող է չխաղալ «Բավարիայում»

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, հայտնում է Armsport.am-ը: Բրազիլացին ևս 6 շաբաթ բաց կթողնի կոճի վնասվածքի հետ կապված բարդությունների պատճառով: Նա վերականգնումը կարող է շարունակել Մյունխենում: Ապրիլի 24-ին Կոուտինյոն վիրահատվել է: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ նա 6 շաբաթից կվերադառնա լիարժեք մարզումներին: Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 16-ին, ու Կոուտինյոն, վերականգնման հետ կապված լավագույն սցենարի դեպքում, կկարողանա մասնակցել Գերմանիայի առաջնության միայն վերջին խաղին: Ընդ որում, «Բարսելոնան», որին են պատկանում 27-ամյա բրազիլացու տրանսֆերային իրավունքները, ցանկանում է նրան վաճառել 100 մլն եվրոյի դիմաց: Սակայն հնարավոր է՝ Կոուտինյոն մնա «Բարսայում»:

Նմանատիպ նյութեր