211652_close_icon
views-count6914 դիտում article-date 23:40 09-05-2020

Քաղաքական գործիչներից ո՞ւմ պապն ով է եղել 45 թվին․ Մեծ հաղթանակի արխիվից. Newmedia.am

Ահա Նիկոլ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում, հայտնում է[url=https://newmedia.am/am/news/12650?fbclid=IwAR3tnBSS3hFcSESZnNsuVdxsCGxyACLQRdGQ1IFBieLivxYGNx0uEVWY780] Newmedia.am[/url]-ը: Պապս կռվել է N 89 Թամանյան հրաձգային դիվիզիայի 295 գնդում: Այս մասին էլ գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով պապի լուսանկարը։ Մարուքյանի պապը 1942թ. մարտի 20-ին, Կերչում՝ հրազենային վիրավորում է ստացել երկու տեղից (գնդակը մտել է ձախ բազկից, դուրս եկել արմունկից եւ անցելով որովայնով՝ դուրս եկել մեջքի շրջանում):Անուշավան Մեխակի Մարուքյանը արժանացել է Կովկասի պաշտպանության, արիության եւ արժանապատիվ աշխատանքի պատվո մեդալների: 1942թ. հուլիսի վերջին, դեռեւս՝ չապաքինված, ձախ ձեռքը՝ դոշին կապած, փորն ու մեջքը փաթաթած՝ վերադառնում է գյուղ՝ Աթան: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է նաև Միհրդատ Համբարձումի Անանյանը։ Ում թոռը հիմա ՀՀ ՊԵԿ նախագահն է։ Միհրդատ Անանյանը 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ և չի վերադարձել: Նա այն հերոսների շարքում է, ովքեր անհայտ կորած են համարվում: Թոռը լուսանկարներ չունի։ Փոխարենը պատմում է, որ Արցախյան պատերազմին մասնակցել է տասնիննամյա միջնեկ եղբայրը` Սասուն Անանյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է։ Նա ստացել է զինվորական, կառավարական և պետական մի շարք պարգևներ: Մանրամասները՝ [url=https://newmedia.am/am/news/12650?fbclid=IwAR3tnBSS3hFcSESZnNsuVdxsCGxyACLQRdGQ1IFBieLivxYGNx0uEVWY780]Newmedia.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր