211652_close_icon
views-count12865 դիտում article-date 22:31 09-05-2020

Ներխուժել են Արսեն Թորոսյանի խորհրդականի գրասենյակ, ջարդել դռները, գողացել հեռախոս

Արսեն Թորոսյանի խորհրդական, «Individuum Casting Production»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ինդիվիդում քասթինգ»-ի գրասենյակ, կոտրել են գրեթե ողջ դռները, գողացել են ընդամենը մեկ հեռախոս: Ինդիվիդումի գրասենյակը գտնվում էչորրորդ հարկում, ոչ մի այլ գրասենյակ այդ ճանապարհին չեն վնասել: Քանի որ գույք կամ գումար չեն տարել, կարծում եմ՝ քաղաքական ենթատեքստ կա այդ ամենում, այլ տրամաբանություն չեմ տեսնում այդ արարքի մեջ: Դեպքի վայրում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցները: Էտ «паразит»-ներին մի բան կասեմ. ես 24 ժամ հասանելի եմ, բան ունեք ասելու «мелкие пакости» անելու փոխարեն, էնքան տղա՛ եղեք, եկեք դիմացս կանգնեք»:

Նմանատիպ նյութեր