211652_close_icon
views-count5279 դիտում article-date 23:04 09-05-2020

Շուշիի ազատագրման հաջորդ օրը առաջին անգամ հնչում էր Ղազանչեցոց եկեղեցու զանգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծովինար Բանուչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուշիի ազատագրման հաջորդ օրը առաջին անգամ հնչում է Ղազանչեցոց եկեղեցու զանգը։ Խորհրդային միության տարիներին Շուշիի մզկիթը թանգարան էր դարձել, եկեղեցու զանգը փաստորեն տեղափոխվել էր թանգարան։ Թանգարանի վերանորոգման շինարարական աղբի մեջից զանգը գտնում է հայրս՝Արշակ Բանուչյանը, ընկերների հետ այն հանում է աղբից, հարմարեցնում է աթոռների կռնակներին և զանգը նորից ղողանջում է ազատագրված Շուշիում, յուրովի ազդարարելով մեր հաղթանակը։ Մի քանի օր հետո հայրս զանգը տեղափոխում և հանձնում է Ստեփանակերտի երկրագիտական թանգարանին։ Տեսանյութում հայրս 25 տարեկան է։ Շնորհավոր եռատոն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր