2437 դիտում
17:08 09-05-2020
Մայիսյան եռատոնի մեծ խորհուրդը պարտավորեցնող է. «Ժառանգություն»
Մայիսի 9 է, հայոց բազկի ուժով իրականություն դարձած հաղթանակների ու դրանցով պայմանավորված խաղաղության փառապանծ եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեր մեծ ավանդի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձում:
«Պետական այս մեծ տոնի առթիվ «Ժառանգությունը» շնորհավորում է միավորված ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով իմաստություն և տոկունություն ճիշտ գնահատելու անցյալի ու ներկայի մարտահրավերները, հանուն գալիք նոր հաղթանակների: Բարդ օրերում ենք նշում այս տոնը, համավարակի մեկուսացման բեռի ներքո, բայց բոլորիս սրտերում տոնական լույսն է և հիշողությունը մեր հաղթանակների, խորին խոնարհումը հերոսներին ու նրանց ժառանգներին, որոնք անմար են պահում հայրենիքի անվտանգության և խաղաղության անմար կրակը:
«Ժառանգությունը» վստահ է, որ մեզ միավորողն ու հզորացնողը մայիսյան հերոսամարտերում ամրացած կամքն է՝ տերը լինելու ինքնիշխան ու ապահով, բարենորոգ կյանքը վստահաբար կերտող պետության: Այդ կամքն է մեզ հեռու պահում օտար խաղերից, ներքին միասնականությունը ջլատող սադրիչ ազդեցություններից: Հայ ժողովուրդը հաղթել է և հաղթելու է միշտ, քանի հավատում է ազգային մեծ իր նպատակներին ու առաքելությանը: Հավաքական ուժերով ամրացնելու ենք հայոց պետականության ժողովրդավարական անկասելի առաջընթացը՝ Արցախի հետ, Սփյուռքին ձեռք ձեռքի, ուս ուսի տված»:
Նմանատիպ նյութեր
3509 դիտում
17:47 08-05-2017
Մայիսյան եռատոնի կապակցությամբ Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել
1756 դիտում
17:43 07-05-2019
Լևոն Մնացականյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ այցելել է առաջնագիծ
1633 դիտում
16:49 08-05-2019
Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը մայիսյան եռատոնի առթիվ
Այս բաժնից
472 դիտում
14:42 25-04-2024
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
382 դիտում
14:33 25-04-2024
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը՝ ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին