211652_close_icon
views-count3531 դիտում article-date 16:29 09-05-2020

Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագաh Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։ Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ավանդույթները, համախմբվածությունն ու փոխօգնությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։ Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարօրության մաղթանքներս»:

Նմանատիպ նյութեր