211652_close_icon
views-count6904 դիտում article-date 13:44 09-05-2020

Եթե հակառակորդը պատերազմ սադրի, կրկին հաղթելու ենք, ով ինչ ուզում է ասի, Արցախի սահմանները ժողովուրդը գծել է 1994 թվականին․ Մովսես Հակոբյան. Tert.am

Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/09/Hakobyan/3284864?fbclid=IwAR2Wspt6E3ns6ukovXtssWVtYTYK-lXlkMOuZ7xVbv7x-YZUkM_CgDr9_-U]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որ ռազմական գործողությունների վտանգն առավել քան մեծ է: «Եթե հակառակորդը պատերազմ սադրի, վստահ եմ, հաղթելու ենք։Մի վայրկյան չեմ կասկածում, որ հաղթելու ենք, բանակն իր առջև դրված խնդիրը կլուծի: Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, ինչի վկայությունը մայիսյան եռատոնն է: Մեր ժողովրդին վերջին հարյուրամյակի ամենամեծ ձեռքբերումը ազատ, անկախ Արցախն է՝ իր տարածքով, բանակը»,-ասաց նա: Գեներալ գնդապետի խոսքով ՝ բանակը շարունակվում է համալրվել անհրաժեշտ միջոցներով: Ըստ նրա՝ 2016 թվականին այսօրվա սերունդն ապացուցեց, որ իրենք 90-ականներին հաղթանակ կերտածների զավականերն են։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/09/Hakobyan/3284864?fbclid=IwAR2Wspt6E3ns6ukovXtssWVtYTYK-lXlkMOuZ7xVbv7x-YZUkM_CgDr9_-U]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր