211652_close_icon
views-count3783 դիտում article-date 12:23 09-05-2020

Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը. Պուտինի շնորհավորանքը՝ Փաշինյանին

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ժողովուրդները սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատում իրենց դրսեւորած խիզախությամբ եւ թիկունքում կատարած անձնուրաց աշխատանքով օգնեցին հաղթանակ տոնել նացիզմի դեմ, պաշտպանել խաղաղությունը ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին: Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին եւ թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության եւ երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»:

Նմանատիպ նյութեր