211652_close_icon
views-count717 դիտում article-date 12:49 09-05-2020

Մեր բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության համար. ՌԴ վարչապետը՝ Փաշինյանին

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին եւ հայերին, որոնք ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի: Վստահ եմ, որ պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության եւ գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար: Հարգելի Նիկոլ Վովայի, խնդրում եմ Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել խորին երախտագիտության խոսքերս, բարօրության, քաջառողջության եւ երկարակեցության մաղթանքներս»:

Նմանատիպ նյութեր