211652_close_icon
views-count4204 դիտում article-date 21:44 08-05-2020

Ազգերի լիգա. Պարտություն և ոչ-ոքի

Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկությունում այսօր կայացել են 7-րդ և 8-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս Եվրոպայի թիմում ոչ ոքի էր խաղացել չինացի Յի Վեյի: 8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Հնդկաստանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Լևոն Արոնյանը սևերով խաղաց Գուջրատի Վիդիտի հետ և պարտություն կրեց 66-րդ քայլում։ 8-րդ տուրից հետո Չինաստանի 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 11 միավոր վաստակած ԱՄՆ-ի թիմը, որը 8-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց մնացյալ աշխարհի հավաքականին։ Եվրոպայի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է։ Մրցաշարն անցկացվում է երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Հիշեցնենք, որ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր