211652_close_icon
views-count1107 դիտում article-date 20:40 08-05-2020

Մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ: Նախագահի խոսքով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

Նմանատիպ նյութեր