211652_close_icon
views-count784 դիտում article-date 23:16 08-05-2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած հերթական առցանց վարպետաց դասը կվարի Սերգեյ Նակարյակովը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Մաեստրո» վարպետաց դասերի շարքը։ Նախագծի երկրորդ առցանց դասը տեղի կունենա մայիսի 11-ին և կվարի մեր ժամանակների ամենափայլուն շեփորահարներից մեկը՝ Սերգեյ Նակարյակովը։ Իր վիրտուոզության և կատարողական ինքնատիպ ոճի համար նրան անվանել են «Շեփորի Պագանինի» կամ «Շեփորի Կարուզո»։ Սերգեյ Նակարյակովը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի, դիրիժորների և երաժիշտների հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։ Վարպետաց դասին միանալու‚ ինչպես նաև այլ մանրամասների կարելի է ծանոթանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/events/1099676727080313/]էջում[/url]

Նմանատիպ նյութեր