211652_close_icon
views-count33491 դիտում article-date 17:15 08-05-2020

Արդարադատության նախարարը քրեակատարողական ծառայության պետի կողմից երաշխավորված փոխգնդապետին նշանակեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր ՝ մայիսի 8-ին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով արդարադատության փոխգնդապետ Մամիկոն Հակոբյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի» բանտի պետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Հակոբյանի համար նախարարին երաշխավորել է քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ նշված պաշտոնին նշանակվելը, Մ. Հակոբյանը աշխատում էր Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ, ով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով: Մ. Հակոբյանը ոստիկանության համակարգում համարվում է լավ օպերատիվնիկ և իզուր չէ, որ ոստիկանությունում, երբ իմացել են, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի, ասում էին. «Մենք կորցրեցինք լավ մարդ ու լավ օպերատիվնիկ, փոխարենը, վստահ ենք, որ կշահի արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը»:

Նմանատիպ նյութեր