211652_close_icon
views-count213936 դիտում article-date 14:12 08-05-2020

Մայիսի 9-ին Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը. Սուրենյան

Մայիսի 9-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական հզոր ցիկլոնը, որը մեր երկրում գործելու է մինչև մայիսի 10-ի երեկո։ Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։ Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կտրուկ կնվազի մոտ 6-8 աստիճանով։ Մայիսի 11-ից սկսած տեղումները կդադարեն և ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրնալ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր